Իրանը հասկացավ դավադրության խորությունը. Խամե...

Իրանի հակազդեցությունը «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ի քողի տակ, ցանկանում է արևելք-արևմուտք փոխադրումներ իրականացնել Ադրբեջանի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի տարածքով, և միայն Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Ի տարբերություն Արևմուտքի, որը չունի բարի նպատակներ, Իրանի Իսլամական Հանրապետությունը իսկապես ցանկանում է իր ադրբեջանցի եղբայրների բարօրությունը։

Տա Աստված, որ սա շրջադարձային լինի տարածաշրջանի պատմության մեջ և խաղաղության ու անվտանգության հաստատում այս զգայուն տարածաշրջանում: Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը կարևոր իրադարձություն է, որը Հարավային Կովկասի հարցում Գերագույն առաջնորդի խոհեմ քաղաքականության արդյունքն է և ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների և բարիդրացիության աճող ամրապնդումը:

Վերջին տարիներին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի քողի տակ փորձում է ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան և գործնականում այլընտրանք ստեղծել, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա։

Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ և իր որոշ դաշնակիցների օգնությամբ ձեռնարկել է գործողություններ, որոնք բացահայտել են, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն ազնիվ մտադրություններ չունեն Հարավային Կովկասի հետ կապված»,- նշել է նա: