Իրանը հայտնել է ամերիկյան LHA7 դեսանտային նավի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է Իրանի պետական հեռարձակողը:
Ըստ ԻՀՊԿ-ի՝ ավելի քան 5000 զինվոր տեղափոխող նավը հրթիռային հարվածներ է ստացել և հարձակումից հետո նահանջել է դեպի Հնդկական օվկիանոսի հարավային հատված։
Գործակալությունը հայտնել է, որ իսրայելական SDN7 կոնտեյներային նավը ևս հարված է ստացել հրթիռային հարվածից, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։
ԻՀՊԿ-ն հավելել է, որ շարունակում է հետևել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին և հայտարարել է թշնամու ցանկացած գործողության արձագանքելու իր պատրաստակամության մասին, հաղորդում է պետական հեռարձակողը:



