Իրանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Noo...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը հաջողությամբ ուղեծիր են դուրս բերել «Noor-3» արբանյակը։

Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Էյսա Զարեփուրը տեղեկացրել է, որ չորեքշաբթի առավոտյան ԻՀՊԿ-ն արձակել է արբանյակ «Noor-3»-ի պատկերներն ստանալու համար՝ հայրենական «Qassed» կրող հրթիռի օգնությամբ, եւ այն դուրս է բերել ուղեծիր 450 կիլոմետր բարձրության վրա։

«Noor-1»-ը՝ Իրանի առաջին ռազմական արբանյակը, հաջողությամբ արձակվել է 2020թ. ապրիլին։

«Noor-2» արբանյակը ուղեծիր է դուրս բերվել 2020թ. մարտին, 500 կիլոմետր բարձրության վրա, 480 վայրկյանում, 6,7 կմ/վրկ արագությամբ։