
Իրանը և Ռուսաստանը ստորագրել են 25 միլիարդ դոլարի համաձայնագիր 4 նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։
Այս մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։
Համաձայնագիրը ստորագրվել է իրանական «Հորմոզ» և ռուսական «Ռոսատոմ» ընկերությունների միջև, համաձայն որի՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Սիրիկ շրջանում կկառուցի երրորդ սերնդի 4 ատոմակայան։
Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի «Ատոմ Էքսպո 2025» ցուցահանդեսի շրջանակներում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ «Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարել Բուշերի ատոմային էլեկտրակայանից ավելի մեծ էլեկտրակայանների կառուցման շուրջ»։
Նա բարձր է գնահատել Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը երկրի հարավում գտնվող Բուշերի էլեկտրակայանի կառուցման գործում՝ նշելով, որ կայանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։