
Իրանի արտաքին գործերի նախարարությունը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հունիսի 12-ին դատապարտել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)-ի կառավարիչների խորհրդի բանաձևը, որի համաձայն Թեհրանը լիովին չի կատարում իր պարտավորությունները միջուկային ոլորտում: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ համատեղ հայտարարության մեջ արտաքին գործերի նախարարությունը և Ատոմային էներգիայի կազմակերպությունը խստորեն դատապարտել են ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված, ԱՄՆ-ի ու Եվրոպայի երեք երկրների կողմից առաջարկված բանաձևը։
«Իրանը միշտ հանձնառու է եղել ԱԷՄԳ-ի երաշխիքների մասին համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը», - նշվում է ԱԳ նախարարության և կազմակերպության հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է բանաձևի քաղաքական կողմնակալությունը և դրա համար փաստաբանական հիմքերի բացակայությունը։
Բանաձևի նախագիծը ներկայացրել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Բանաձևն անցել է կառավարիչների խորհրդում։ ԱԷՄԳ-ն եկել է այն եզրակացության, որ Իրանը 20 տարվա ընթացքում առաջին անգամ ձախողել է միջուկային զենքի չտարածման մասին իր պարտավորությունների կատարումը
Ըստ բանաձևի նախագծի, որին ծանոթացել է The Associated Press գործակալությունը, կառավարիչների խորհուրդը պահանջում է անհապաղ պարզաբանումներ տրամադրել Թեհրանի մի քանի չհայտարարագրված օբյեկտներում ուրանի գրանցված մասնիկների առնչությամբ։
Իրանի ԱԳՆ-ում ավելի վաղ խոստացել էին պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱԷՄԳ-ն միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանին քննադատող բանաձևի նախագիծ ընդունի։