Իրանը չի մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության դադարեցման հարցով Իսլամաբադում կայացած հանդիպմանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Նախորդ փուլից մինչ այս պահը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չեն եղել։ Այն, ինչի մասին խոսվում է, ուղերձներ են, որոնք մենք ստացել ենք մի շարք միջնորդներից, այդ թվում՝ Պակիստանից, բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ցանկության և հարցման վերաբերյալ»,- ասել է Բաղային։



