Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակվելու մ...

Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակման մտքից և դա կարող է լինել ցանկացած պահի, CNN-ի եթերում ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են այն մասին, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակման մտքից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ հնարավոր հարձակման մեջ կարող են ներգրավվել «Հեզբոլլահ» շարժումը և Եմենի հութիները:

«Այսպիսով, մենք ենթադրում ենք, որ նրանք ինչ-որ բան են անելու, և դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, ցանկացած պահի», - ավելացրել է նա: