Իրանը չի գնա հրադադարի, քանի դեռ դաս չի տվել հարձակվողներին այնպես, որ նրանք այլևս չմտածեն Թեհրանի նկատմամբ կրկնակի ռազմական գործողությունների մասին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մենք կատեգորիկ կերպով չենք ձգտում հրադադարի: Համոզված ենք, որ ագրեսորին պետք է հարվածել դեմքին, որպեսզի նա դաս քաղի և երբեք այլևս չմտածի Իրանի նկատմամբ ագրեսիայի մասին», - գրել է նա X սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է կոտրել պատերազմ-բանակցություններ-զինադադար և ապա նորից պատերազմ շրջանակը:



