Իրանը լույս հուլիսի 25-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը հաղթահարել է 1000 կմ տարածք: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ ԱՄՆ վարչակազմում աղբյուրի հղումով:
«Թեև Shabaab-3 հրթիռը վտանգ չի ներկայացրել նավագնացությանը կամ ԱՄՆ բազաներին, հետախուզության տվյալներով, այս փորձարկումներն արձակումների ճշգրտությունն ու հեռահարությունը բարելավելու Իրանի ջանքերի մաս են հանդիսանում»,- Twitter-ում հայտնել է հեռուստաալիքի մեկնաբան Բարբարա Սթարը:
Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները չեն հայտնել հրթիռային փորձարկումների մասին:



