Իրանի ռազմածովային ուժերը ԱԹՍ-ների օգնությամբ հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան «Ալ-Ուդայրի» ռազմական ճամբարին: Այս մասին հայտնել է Իսլամական հանրապետության «Խաթամ-օլ-Անբիա» հակաօդային պաշտպանության զորքերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Քուվեյթի «Ալ-Ուդայրի» ճամբարում ամերիկացի ահաբեկիչների տեղակայման վայրը նույնպես դարձել է ՌԾՈւ կամիկաձե-դրոնների հարվածների թիրախ», - նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը:



