Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի...

Իրանը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ է հասցրել Իսրայելում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտներին: Այս մասին ասված է իսլամական հանրապետության բանակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ պետական հեռուստատեսության մեջբերած տեքստի՝ գնդակոծության տակ են հայտնվել Իսրայելում ԱՄՆ-ի 512-րդ բազայի ռադիոլոկացիոն կայանը, ինչպես նաև ամերիկյան հավաքակայանները և սարքավորումների պահեստները Քուվեյթի Ալ-Ադիրի ճամբարում։