Իրանական անօդաչու թռչող սարքը թռել է ԱՄՆ USS Eisenhower ավիակիրի վրայով Պարսից ծոցի միջազգային ջրերում, նոյեմբերի 28-ին Fox News-ին հայտնել է անանուն պաշտոնյան։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ իրանական անօդաչու թռչող սարքը անտեսել է բազմաթիվ նախազգուշացումները։ ԱՄՆ զինվորականները տեղի ունեցածը համարում են ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ Իրանի կողմից։
Անօդաչու թռչող սարքերը հայտնվել են ավիակիրի վերևում, երբ այն անցնում էր Պարսից և Օմանի ծոցերը միացնող Հորմուզի ծոցով։
Բրիտանական The Sun թերթը մեջբերել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որն ասել է, որ օդային հարձակումը «ուղիղ նախազգուշացում» էր Միացյալ Նահանգներին:
Հաղորդվում է նաև, որ «Էյզենհաուերն» առաջին ամերիկյան ավիակիրն է, որը գործում է Պարսից ծոցում 2020 թվականի սեպտեմբերից ի վեր։



