ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Թեհրանի միջամտության վերաբերյալ մեղադրանքները՝ դրանք անհիմն որակելով։
«Նման մեղադրանքներն անհիմն են և զուրկ են որևէ հիմքից։ Ինչպես ավելի վաղ նշել ենք, Իրանն ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար նպատակ կամ դրդապատճառ չունի։ Եթե ԱՄՆ կառավարությունում անկեղծորեն հավատում են իրենց պնդումների հիմնավորվածությանը, թող ապացույցներ ներկայացնեն»,- ըստ ԻՐՆԱ գործակալության՝ նշել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում:
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ մի քանի այլ հետախուզական գործակալություններ համատեղ հայտարարության մեջ պնդում էին, որ Իրանն, իբր ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր է ձեռնարկել։