Իրանում զանգվածային ցույցերի զոհերի թիվը հասե...

Իրանում վերջին օրերին շարունակվող զանգվածային ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 8-ի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Ցույցերի առիթ է դարձել Իրանական Քուրդիստանից 22-ամյա Մաշա Ամինիի մահը։ Վերջինս անցյալ շաբաթ ձերբակալվել էր Թեհրանում «անհամապատասխան հագուստի» համար։

Ցույցերը սկզբում կենտրոնացած են եղել Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում, որոնք բնակեցված են քրդերով, սակայն այնուհետև տարածվել են երկրի շուրջ 50 քաղաքներում։ Ցույցերն ուղեկցվում են նաև անկարգություններով։ Որպես բողոքի նշան՝ մի շարք իրանցի կանայք հրապարակայնորեն այրել են գլխաշորը կամ կտրել մազերը։