Իրանում վերացրել են թռիչքների սահմանափակումնե...

Իրանի իշխանությունները չեղարկել են թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին Թեհրանի կողմից Իսրայելին զանգվածային հրթիռային հարված հասցնելուց հետո։  Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։ 

«Այն բանից հետո, երբ ապահովվել են բոլոր պայմաններն  անվտանգ թռիչքների համար, վերացվել են բոլոր սահմանափակումները, և ավիաընկերություններին թույլատրվել է իրականացնել չվերթերն առավոտյան ժամը 5:00-ից»,-  հայտնել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն: 

Հիշեցնենք, որ Իրանի ողջ տարածքում ավիաչվերթերը չեղարկվել էին հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 3-ը՝ անվտանգության ապահովման նպատակներով։