Իրանում պատերազմը մեծացնում է գնաճային ռիսկեր...

Իրանում պատերազմը քաղաքական մարտահրավեր է ներկայացնում կովկասյան պետությունների համար, հիմնականում՝ էներգետիկ և լոգիստիկ ծախսերի բարձրացման, այլ ոչ թե հակամարտության ուղղակի հետևանքների պատճառով, ասվում է Fitch Ratings-ի զեկույցում։

Շարունակական ցնցումները հղի են գնաճով և արտաքին դեֆիցիտի ընդլայնմամբ՝ հատկապես էներգակիրներ ներկրող Հայաստանի (BB-/Դրական) և Վրաստանի (BB-/Կայուն) համար։

Այնուամենայնիվ, միջազգային պահուստների աճը, սահմանափակ արտարժույթի ճնշումները և համեմատաբար անվտանգ էներգամատակարարումները սահմանափակում են սուվերեն վարկանիշների կարճաժամկետ ռիսկերը։

Fitch-ը նաև ակնկալում է, որ համապատասխան մարմինները կարձագանքեն կրկնվող գնաճային ազդեցությունների, փոխարժեքի արժեզրկման կամ անհիմն գնաճային սպասումների դեպքում։

Էներգակիրների համաշխարհային գների բարձրացումը կազդի տրանսպորտային ծախսերի, կոմունալ ծառայությունների և սննդամթերքի վրա, ինչպես նաև կարող է հանգեցնել գնաճի չափավոր մակարդակներից բարձրացմանը։ Ճնշումը կարող է պարարտանյութերի և ներկրվող այլ նյութերի թանկացում առաջացնել։

Չնայած սրան՝ տարածաշրջանում իրական տոկոսադրույքները շարունակում են մնալ դրական տիրույթում։ Սա կենտրոնական բանկերին որոշակի գործիքակազմ կամ «մանևրելու դաշտ» է տալիս՝ գնաճային ավելի լայն հետևանքները զսպելու համար։ Այնուամենայնիվ, առավել խոցելի վիճակում են հայտնվում արտաքին հաշիվները։

Fitch-ի կանխատեսումներով՝ 2026 թվականին Վրաստանի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կհասնի ՀՆԱ-ի 5,3%-ին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնկալվում է, որ բյուջեի պակասուրդը 2026-ին կկազմի ՀՆԱ-ի 5%՝ 2025 թվականին արձանագրված վերջին յոթ տարվա առավելագույն ցուցանիշից (7,2%) հետո։

Fitch-ի կանխատեսումներով՝ 2026 թվականին Վրաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5,3%: Հայաստանի բյուջեի պակասուրդը 2026-ին ակնկալվում է ՀՆԱ-ի 5%-ի չափով, ինչը նշանակալիորեն նվազում է 2025-ին սպասվող վերջին յոթ տարվա առավելագույն ցուցանիշից (7,2%)։

Ակնկալվում է, որ 2026 թվականին Ադրբեջանի տնտեսական աճը կկազմի 2,2% (2025-ի 1,4%-ի դիմաց), քանի որ նավթի արդյունահանման ծավալները կկրճատվեն, իսկ գազի արտադրությունը կկայունանա։ Էներգակիրների ուղղակի մատակարարումների հետ կապված ռիսկերը սահմանափակ են թվում։ Վրաստանն իր սպառած գազի հիմնական մասը ստանում է Ադրբեջանից (BBB-/Կայուն), որի նավթագազային ենթակառուցվածքներին ուղղակի վտանգ չի սպառնում։

«Հայաստանը ռուսական «Գազպրոմի» հետ ունի գազի սակագների ֆիքսված լինելու վերաբերյալ տևական համաձայնագիր։ Փոխարժեքի վրա գործադրվող ճնշումը նույնպես մնում է չափավոր։ Պատերազմի առաջին ամսում վրացական լարին և հայկական դրամը պահպանել են դոլարի նկատմամբ իրենց կայունությունը»,- նշում է վարկանիշային գործակալությունը։