Ամերիկյան ռազմածովային ուժերի խմբավորումն Իրանի մերձակայքում՝ Օմանի ծոցում և Արաբական ծովում, ավելացել է՝ հասնելով 14 ռազմանավի:
Ինչպես հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը, դրա կազմում մտնում են ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի ռազմարշավային գումարտակով, կառավարվող հրթիռային զենքով ինը էսկադրային ականակիր և ափամերձ գոտու մեկ մարտական նավ։ Նավերը մասնակցում են իրանական նավահանգիստների շրջափակմանը։
Խմբավորումն ուժեղացնելու համար տարածաշրջան են ուղևորվում նաև ռազմածովային ուժերի «Ջորջ Հ. ՈՒ. Բուշ» ավիակիրը և երեք հրթիռային էսկադրային ականակիր։ Ավիակիր հարվածային խումբը Հնդկական օվկիանոսով հյուսիսային ուղղությամբ նավարկում է դեպի Մադագասկարի մերձակայք։ Բացի այդ՝ տարածաշրջան պետք է ժամանի ականազերծող նավերի խումբը, որոնք կներգրավվեն Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին։



