ԱՄՆ զինված ուժերը կալանել են Չինաստանից Իրանի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը որսացել են Չինաստանից դեպի Իրան «նվեր» տեղափոխող նավը:

«Նավում Չինաստանի կողմից ուղարկված մի նվեր էր, որն այնքան էլ հաճելի չէր։ Ես փոքր-ինչ զարմացած էի», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ ինքը համոզված էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ «փոխըմբռնման» է հասել։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Թրամփը հայտարարել էր, թե Պեկինն իրեն հավաստիացրել է, որ Չինաստանը զենք չի մատակարարի Իրանին։