
Իրանի հարավում գտնվող Բուշեհրի նահանգի Բանդար Դայեր քաղաքի «Քավեհ» նավթաքիմիական համալիրի մեթանոլի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ևս 10 մարդ։ Ինչպես տեղեկացնում է IRNA լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի Բուշեհրի նահանգի նախահիվանդանոցային շտապ օգնության ծառայության ղեկավար Հասան Մուսավին։
Մուսավիի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում։
Նա նաև նշել է, որ խոշոր հրդեհի պատճառով զոհերի թիվը կարող է աճել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։