Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրատեղամասերը սկսել են աշխատանքը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարել էր 4 թեկնածու՝ Մասուդ Փեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:
Երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ Մասուդ Փեզեշկիան և Սաիդ Ջալիլին, չէին հաղթահարել անցողիկ շեմը և նշանակվել էր ընտրությունների 2-րդ փուլ:



