Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բաց...

Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բացակայում է արդեն 39 օր։ Այս մասին հայտնում է NetBlocks ինտերնետի մոնիթորինգի միջազգային ծառայությունը։

«Իրանում սկսվել է ինտերնետի անջատման 39-րդ օրը, որն արդեն տևում է ավելի քան 912 ժամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ծառայությունն ավելի վաղ նշել էր, որ սա ամբողջ երկրի մասշտաբով ինտերնետի ամենաերկար արգելափակումն է աշխարհում դիտարկումների ողջ պատմության ընթացքում։