Իրանը կաջակցի Պաղեստինին եւ դիմադրության ուժերին մինչեւ իսրայելական օկուպացիայից ազատագրում։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ասիայում համագործակցության երկխոսության մասնակիցների՝ Կատարում ընթացող երրորդ գագաթաժողովում։
«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցիներին եւ դիմադրության ուժերին մինչեւ իսրայելական օկուպացիայից Պաղեստինի լիակատար ազատագրում։ Մենք դա համարում ենք մեր պարտավորությունը պաղեստինյան հարցում եւ ամուր կկանգնենք այս դիրքում»,- ասել է նա։