Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Իրանում հակամարտության ֆոնին առայժմ «փխրուն խաղաղությունն» է հաղթել, և այն պետք է պահպանել ու ամրապնդել։ Գրում է Րիա նովոստին:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում իրական հաղթող չկա և չի էլ լինի, քանի որ նման հակամարտություններում կողմերից ոչ մեկը չի կարող լիարժեք հաղթանակ ունենալ։ Նա ընդգծել է, որ ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք ու շարունակական ջանքեր՝ այն պահպանելու համար։
Լուկաշենկոն նաև նշել է, որ իրավիճակի հետագա զարգացումը մեծապես կախված է Դոնալդ Թրամփ-ից՝ ընդգծելով ԱՄՆ նախագահի դերի կարևորությունը հնարավոր լարվածության նվազեցման և կայունության հաստատման գործում։



