Իրանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող...

Իրանում գտնվող  Ռուսաստանի քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստանի միջոցով։ Այդ մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպանատունը։

«Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով հիշեցնում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի միջոցով», — ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունը նշել է, որ հայ-իրանական սահմանի Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետը բաց է մնում 24/7 ռեժիմով։

«Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար. անցումը ազատ է գործող միջազգային կամ ներքին անձնագրերով։ Նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։ Սահմանը հատելուց հետո խորհուրդ ենք տալիս շարժվել դեպի Երևան կամ Շիրակ, որոնք ուղիղ օդային կապ ունեն Ռուսաստանի քաղաքների հետ», — ասվում է հայտարարության մեջ։