Իրանում և Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցե...

Իրանում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է IRIB-ը։

Ցնցումները գրանցվել են Հորմոզգան նահանգի Բանդար Համիր քաղաքի մերձակայքում։

Այսօր վաղ առավոտյան 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Թուրքիայի Մալաթիա նահանգում : Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը (ԱՖԱԴ):

Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: