Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1...

Իրանի հյուսիսարևմտյան Արևմտյան Ադրբեջան նահանգում շաբաթ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտնել է նահանգի նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամեդիանը։

Ավելի վաղ հաղորդվում էր 1075 զոհի մասին։

«Մինչ օրս Խոյ քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ»,- Մոթամադիանի խոսքերն է մեջբերել է ISNA-ն։

Շաբաթ երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Խոյ քաղաքի մերձակայքում, 5,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։ Միջադեպից հետո գրանցվել են նաև ավելի քան 25 հետցնցումներ, որոնցից ամենահզորը եղել է 4,5 բալ ուժգնությամբ։ Նահանգում ստեղծվել է առնվազն 17 ժամանակավոր տեղավորման ճամբար։