Իրանում ավտոբուս է շրջվել. 10 մարդ զոհվել է,...

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) հայտնել է, որ Իրանի հարավ-արևելյան Յազդի նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, 36-ը՝ վիրավորվել, հայտնում է Mehr գործակալությունը։

Ըստ այդ տեղեկությունների՝ երեքշաբթի վաղ առավոտյան ավտոբուսը շրջվել է Սաքանդից Ռոբատ տանող ճանապարհի 20-րդ կիլոմետրին։

Դեպքի վայր 6 փրկարարական ջոկատներ են անհապաղ մեկնել։

Վիրավորները տեղափոխվել են բժշկական կենտրոններ։