Ավելի քան 92 հազար քաղաքացիական օբյեկտ, ներառյալ առնվազն 71 հազար բնակելի տուն, այս պահին վնասվել են Իրանում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների ու ռմբակոծությունների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցավոք, այսօրվա դրությամբ հարձակումների հետևանքով տուժել է 92,662 քաղաքացիական օբյեկտ, որոնցից 71,256-ը բնակելի տներ են»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։
Քոլիվանդը նշել է, որ վնաս է հասցվել նաև ավելի քան 20 հազար առևտրային օբյեկտի, 290 բժշկական հաստատության և Կարմիր մահիկի ընկերության 17 կենտրոնի։



