Իրանում ավելի քան 2 միլիոն լիտր մաքսանենգ վառ...

Իրանի սահմանապահ ոստիկանությունն օգոստոսի 11-ին Ջասկ քաղաքից ոչ հեռու՝ իրանական ջրերում հայտնաբերել է ավելի քան 2 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող տանկեր։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Գործի հետ առնչություն ունեցող 17 օտարերկրացի ձերբակալվել է։ 

Մասնագետները բռնագրավված վառելիքի արժեքը գնահատել են շուրջ 18 մլն ԱՄՆ դոլար։