Իրանում արձակման պահին հրթիռակիրը պայթել է

Իրանը խոստովանել է արբանյակի արձակման անհաջողությունը։ Հրթիռակիրը պայթել է հենց արձակման պահին։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Սեմնան նահանգում՝ Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանում։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրանցի և ամերիկացի պաշտոնյաներին։

Անհաջող արձակման մասին առաջինը գրել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վերլուծելով Planet Labs Inc ընկերության արբանյակային լուսանկարները։

Նշվում է, որ սա ընթացիկ տարում Իրանում տիեզերական արձակումների փորձերի ժամանակ գրանցված արդեն երրորդ անհաջողությունն է։ Առաջին երկուսը տեղի էին ունեցել հունվարին և փետրվարին։

Նշվում է, որ սա ընթացիկ տարում Իրանում տիեզերական արձակումների փորձերի ժամանակ գրանցված արդեն երրորդ անհաջողությունն է։ Առաջին երկուսը տեղի էին ունեցել հունվարին և փետրվարին։