Իրանում արագացրել են ծախսված հրթիռների պաշարն...

Իրանի զինված ուժերը վերջին օրերին արագացրել են ծախսված հրթիռների պաշարների համալրումը՝ ստորգետնյա պահեստներից պաշարներ դուրս բերելով, որպեսզի ապահովեն արագ արձագանքելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը վերսկսի ռազմական գործողությունները, հաղորդել է NBC News-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին։

Նրանք նշել են, որ Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարն օգտագործում է ստորգետնյա պահեստներից հրթիռներ և այլ զինամթերք դուրս բերելու համար, այդ թվում՝ այն պահեստներից, որոնց մուտքերը փլատակներով փակվել էին ԱՄՆ վերջին ավիահարվածների ընթացքում։

Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի իշխանությունները ցանկանում են արագ վերականգնել անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ արձակելու իրենց հնարավորությունները, որպեսզի կարողանան հարվածներ հասցնել ամբողջ Մերձավոր Արևելքում։

«Վերջին օրերին Իրանը միայն արագացրել է իր հրթիռներն ու այլ զինամթերքը դուրս բերելու ջանքերը, քանի որ պատերազմի վերսկսման հավանականությունն աճում է դրա դադարեցման շուրջ ակնհայտորեն փակուղի մտած բանակցությունների ֆոնին»,- ընդգծել են պաշտոնյաները՝ նշելով, որ դեռևս մարտական գործողությունների սկսվելուց առաջ Իրանը մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ և արձակման կայանքներ էր թաքցրել գետնի տակ։