Իրանում պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ, այդ թվում՝ համաշխարհային նշանակության, վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի մշակույթի նախարարությանը:
«Վնասված պատմական օբյեկտների թիվը ավելացել է՝ հասնելով 131-ի։ Սա վկայում է վնասների աճող մասշտաբների և մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության անհապաղ միջամտության ու ուշադրության անհրաժեշտության մասին»,- գրված է հաղորդագրության մեջ։



