
Ռիխտերի սանդղակով 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ երեկոյան Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան նահանգում։ Այն զգացվել է նաև Թեհրանում և Ղումում, հաղորդում է Mehr-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա և զգացվել է նաև Թեհրանի և Ղումի որոշ հատվածներում՝ Սպահանից հյուսիս։
Mehr-ի լրագրողները հայտնել են, որ ցնցումները զգացվել են Թեհրանի նահանգի Դամավանդ, Աբսարդ, Կիլան, Վարամին և Ֆաշամ քաղաքներում։
Սկզբում որոշ ոչ պաշտոնական լրատվամիջոցներ սխալմամբ հայտնել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը Թեհրանի Ֆաշամն է, սակայն հետագայում պարզվել է, որ այն եղել է Սպահանի նահանգի Զավարեհ քաղաքը։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերին։