Իրանում 39 պատգամավորներ դիմել են բարձրագույն...

Իսլամական խորհրդի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ խորհրդարանի 39 պատգամավորներ նամակ են հղել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ խնդրելով  վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինը:

Հոջաթուլ-Իսլամ Հասան Ալի Ախլիկ Ամիրին «Իսնա»-ի հետ զրույցում ընդգծել է, որ խոսքն Իսրայելի հարձակման սպառնալիքի պատճառով միջուկային զենք ստեղծելու թույլտվության խնդրանքի մասին է:

Իրանը բազմիցս ընդգծել է, որ երկրում գործում է գերագույն առաջնորդի ֆեթվան այն մասին, որ միջուկային զենքի արտադրությունը հակասում է իսլամին։ Իրանցի քաղաքական գործիչները դա ներկայացնում են որպես ազգային միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի փաստարկ։ Երկրի պաշտպանական դոկտրինն արգելում է այս տեսակի զենքի ստեղծումը։