Իրանն ու Ռուսաստանը ծրագրում են առաջիկա ամիսն...

Իրանն ու Ռուսաստանը ծրագրում են առաջիկա ամիսներին միավորել բանկային ցանցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդոուզին, փոխանցում է ILNA-ն։

«Բանակցություններ են անցկացվել Իրանի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերի միջեւ, եւ ես հուսով եմ, որ կապը բանկային ցանցերի միջեւ, ինչպես նաեւ կապը իրանական ազգային վճարային համակարգի՝ Շետաբի եւ ռուսական Միր բանկային քարտերի ցանցերի միջեւ կկայանա առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում»,-Խանդոուզիի խոսքը մեջբերում է Hamshari Online-ը։ 

Նա հավելել է, որ Իրանի եւ Ռուսաստանի բանկային համակարգերի միավորումը կհեշտացնի գործարքները տնտեսական օպերատորների եւ զբոսաշրջիկների համար։