Իրանն ու Ռուսաստանը քննարկել են վառելիքաէներգ...

Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը Թեհրանում հանդիպել են վառելիքաէներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու համար, հայտնում է Mehr-ը։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը այցելել է Իրան և հանդիպել Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հետ, ով նաև Իրանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մշտական ​​հանձնաժողովի համանախագահն է։

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների համապատասխան պետական կառույցների և ընկերությունների ներկայացուցիչներ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են վառելիքաէներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Քննարկվել է նաև 2025 թվականի ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում կայացած Միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Իրանում անցկացվելիք հանձնաժողովի 19-րդ նստաշրջանի նախապատրաստական ​​աշխատանքներին։

Հանդիպման ավարտին նախարար Ցիվիլևը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին՝ արդյունքների վրա կենտրոնացած մոտեցման և կառուցողական երկխոսության համար։