Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ա...

Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը` վկայակոչելով բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինին։

Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ։ 

Նշվում է, որ մի քանի ժամ կպահանջվի, մինչև Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ թիրախավորվել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր օբյեկտը և Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, ինչպես նաև միջուկային ոլորտի առաջատար գիտնականները և պաշտոնյաները։ Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումը հաստատել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

Սպանվել են նաև իրանցի գիտնականներ և հրամանատարներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ 

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոշտ պատասխան է խոստացել այս հարձակումներին։