Իրանի ռազմական ուժերը Պարսից ծոցի հյուսիսային հատվածում հարձակվել են Մարշալյան կղզիների դրոշի ներքո ընթացող Safesea տանկերի վրա՝ այն կապելով ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել ամերիկյան տանկերը։ Այսօր առավոտյան Safesea նավը, որն ընթանում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո և հանդիսանում էր ամերիկյան սեփականություն, հարձակման է ենթարկվել Պարսից ծոցի հյուսիսային մասում այն բանից հետո, երբ անտեսել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Fars գործակալությունը։
ԻՀՊԿ-ում նշել են, որ նավը թիրախավորվել է որպես ԱՄՆ բանակի սեփականություն։



