Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատաս...

Իրանն առաջիկա ժամերին, ըստ ամենայնի, որոշում կընդունի Իսրայելին պատասխան հարված հասցնելու վերաբերյալ: Պաղեստինը պատերազմ չի ուզում:

Դրա մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։

«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում կամ նույնիսկ հաջորդ մի քանի ժամվա ընթացքում»,-ասել է Աբասը:

«Նախ՝ մենք՝ որպես պաղեստինցիներ, դեմ ենք պատերազմին։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին մենք պաշտոնապես հայտարարեցինք, որ դեմ ենք պատերազմին և դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց և երեխաների սպանությանը։

Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ սրացում չի լինի, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»,-ասել է Աբասը։

Ըստ Աբասի՝ Պուտինի հետ հանդիպումն ազնիվ ու անկեղծ էր՝ քննարկել են նաև Գազայի հատվածի հարցն ու ԱՄՆ գործողությունները։

Պաղեստինի նախագահը հավելել է, որ իր երկիրը outreach ձևաչափով հրավիրվելու է ԲՐԻԿՍ-ի հանդիպմանը։