Իրանն ակնկալում է, որ մոտ օրերս Մերձավոր Արևե...

Իրանի իշխանություններն ակնկալում են, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում մոտ ապագայում կկայունանա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Երեկ երեկոյան (հոկտեմբերի 1) մենք հարձակվել ենք միայն ռազմական թիրախների վրա և, ի տարբերություն իսրայելցիների, չենք հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին, մենք ակնկալում ենք, որ իրավիճակի աստիճանական կայունացում կդիտվի տարածաշրջանում», – մեջբերում է նախարարի խոսքերը Tasnim գործակալությունը։