Իրանի իշխանությունները երկրի քաղաքացիներին նախազգուշացրել են ցանկացած բողոքի ակցիայի անթույլատրելիության մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանման կողմից մարտի 13-ին ուղարկված զանգվածային SMS հաղորդագրությանը ծանոթացել է BBC-ի պարսկական ծառայությունը։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Չար թշնամին…. կրկին փորձում է վախ և քաոս սերմանել փողոցներում։ Նեո-Իսլամական պետությանը (խմբ.՝ այդպես են անվանել ցուցարարներին) հունվարի 8-ից ավելի ուժեղ հարված է սպասվում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական հարվածները պայմաններ են ստեղծում, որ Իրանում իշխանափոխություն լինի։ Նա նշել է, որ հարվածների միջոցով իրենք իրանցիներին հնարավորություն են տալիս դուրս գալ փողոց։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ վստահ չէ, որ Իրանի ժողովուրդը «կտապալի ռեժիմը»։



