Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականաց...

Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային,- հաղորդում է Րիա նովոստին:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին, ապա զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի տարածքից կամ զինված ուժերի կողմից նմանատիպ (հրթիռային) արձակումներ չեն իրականացվել», — ասել է Բաղային՝ ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքի հատվածը հրապարակել է իրանական SNN հեռուստաալիքը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանում։ Հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական զոհերի մասին։

Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին