Իրանի զինված ուժերի էլիտար զորամիավորումները...

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ռազմածովային ուժերը կալանքի են վերցրել 11 հազար տոննա մաքսանենգ նավթով նավ: Ինչպես հոկտեմբերի 31-ին հաղորդում Է Fars գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել Պարսից ծոցում:

«Ի կատարումն Հորմոզգանի նահանգի դատավորի որոշման Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի 1-ին ռազմածովային օկրուգի զինծառայողները կալանել են օտարերկրյա բեռնախոսադրող նավ՝ 11 հազար տոննա մաքսանենգ նավթով»,- մեջբերում Է գործակալությունը նահանգի դատական իշխանությունների ներկայացուցիչ Մոջթաբա Գարխամանիի խոսքը:

Նավապետը եւ նավի անձնակազմը կալանքի տակ են վերցվել հետաքննություն անցկացնելու ժամանակ: Որոշվում Է այն իրավական եւ ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք մասնակից են նավթի ապօրինի բեռնառաքմանը:

Ապրանքների եւ արժույթի մաքսանենգության դեմ պայքարի մասին օրենքի 20-րդ եւ 22-րդ հոդվածներին համապատասխան մեղավորներին, բացի ազատազրկումից, սպառնում Է տուգանք՝ ապօրինի փոխադրվող ապրանքի արժեքի 10-ապատիկ չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: