
Թեհրանը դեռևս պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը երաշխավորի, որ երկխոսության ընթացքում ռազմական գործողություններ չեն ձեռնարկվի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչին Financial Times-ին տված հարցազրույցում։
«Այնուամենայնիվ, երկրի ներսում շատերը Վաշինգտոնի հետ բանակցությունները համարում են անօգուտ և զգուշացնում են, որ Թեհրանը չպետք է ժամանակ վատնի անիմաստ երկխոսությունների վրա», - նշել է նա, հաղորդում է Pars Today-ը։
Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը ԱՄՆ-ի հետ բանակցությունները համարում է անօգուտ։