Իրանի ուղղությամբ հարվածները կուժեղացվեն և կընդլայնվեն, ի պատասխան Իրանի կողմից քաղաքացիական բնակչության հրթիռային հարձակումների: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել էինք իրանական ահաբեկչական ռեժիմին՝ դադարեցնել Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծությունները։ Չնայած զգուշացումներին, գնդակոծությունները շարունակվում են, և այդ պատճառով ՑԱԽԱԼ-ի հարվածներն Իրանի ուղղությամբ կուժեղացվեն ու կընդլայնվեն՝ ներառելով հավելյալ թիրախներ և ոլորտներ, որոնք օգնում են ռեժիմին արտադրել և օգտագործել զենք իսրայելացի քաղաքացիների դեմ։ Նրանք ծանր գին կվճարեն այս ռազմական հանցագործության համար»,- հայտարարել է Իսրայել Կացը։



