Իրանի տարբեր տարածաշրջաններում վնասված պատմակ...

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների հետևանքով 108 պատմական հուշարձան է վնասվել, որոնցից 60-ը՝ Թեհրանում: Այս մասին հաղորդել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից վերջերս իրականացված ռազմական գրոհների հետևանքով Իրանի տարբեր տարածաշրջաններում վնասված պատմական ու մշակութային հուշարձանների թիվը հասել է 108-ի: Առավել մեծ վնասները գրանցվել են Թեհրանի նահանգում. վնասվել է 60 պատմական հուշարձան: Դրան հաջորդում են Սպահանը՝ 19 օբյեկտ, և Քուրդիստանը՝ 12 օբյեկտ», - հայտարարության տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը:

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։