
Իրանի Սպահան նահանգի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Mehr-ը։
Պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով 10:30-ին։
Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ, հրշեջ մեքենաներ և անձնակազմ։
Դեպքի պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։