Իրանի Փորձագետների խորհուրդը ձեռնամուխ է եղել երկրի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանը։ Այս մասին հայտնել է խորհրդի անդամ Մահմուդ Ռաջաբին՝ հավելելով, որ վերջնական որոշումը կհրապարակվի քարտուղարության կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հեղափոխության առաջնորդի ընտրության գործընթացը սկսվել է, և վերջնական լուրը կհայտարարվի Փորձագետների խորհրդի քարտուղարության միջոցով»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։



