Իրանի իշխանությունները մտադիր են շարունակել զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի մտադրությունը միշտ ամենաբարձր մակարդակի վրա է, Իրանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի Դաշնության հետ երկարաժամկետ և համապարփակ համագործակցության կառուցմանը», – ասել է փոխնախագահը:
Արեֆի խոսքով՝ տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հսկայական ներուժ կա, որը պետք է օգտագործվի, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացնելու համար։