Իրանի փոխնախագահն ու Ատոմային էներգիայի կազմա...

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Էսլամին ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար։ 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մոսկվայում Իրանի դեսպանատունը Telegram-ի էջում հրապարակել է պաշտոնյայի ժամանման լուսանկարները՝ նշելով, որ նա եկել է «Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու և բանակցություններ վարելու, ինչպես նաև ատոմային էներգիայի շաբաթվա միջոցառումներին մասնակցելու համար»։